Տնօրեն

Մաշա Դանիելի Իվանյանը ծնվել է 10.09.1961 թ. Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում ծառայողի ընտանիքում: 1968-1978թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1978-1980թթ աշխատել է Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանում որպես բանվոր: 1980-1985թթ սովորել և հաջողությամբ ավարտել է ԵՊՀ-ի Պատմության  ֆակուլտետը:1985թ. գործուղումով աշխատել է ՀԱՊԹ-ում սկզբում որպես կրտսեր գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող: Աշխատել է որպես գիտական քարտուղար,  ապա թանգարանի գիտական գծով փոխտնօրեն: 1995 թվականից աշխատում է Արմավիրի թիվ 5 միջն. դպրոցում սկզբում որպես կազմակերպիչ, ապա միայն պատմության ուսուցչուհի: 2003թ. նոյեմբերի 21-ից ընտրվել և աշխատում է թիվ 5 միջն դպրոցի տնօրեն: Ամուսնացած է, ունի 3 որդի: Կոչն է  ճանաչել յուրաքանչյուր աշակերտի, նրա մեջ տեսնել դրականը և դաստիարակել նրան բազմակողմանի զարգացած անհատ և լավ մարդ: Դպրոցը դարձնել աշակերտի երկրորդ հարազատ օջախ: