Մեր դպրոցը

ԴՊՐՈՑԻ   ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Արմավիր   քաղաքի  N 5  հիմն.  դպրոցը  / նախկին  ռուսական/  հիմնադրվել  է  1949թ-ին:  Սկզբում  դպրոցը  զինկոմիզարիատի  հին   շենքում  էր, ապա տեղափոխվել  է  դպրոցի  կողքին   գտնվող  հին   շինություն:

1970-ականներին   կառուցվեց   դպրոցի    նոր՝  ներկայիս  շենքը և  այն շահագործման  հանձնվեց   1974թ-ին:

Ռուսական  դպրոցում  աշխատել  են  վաստակաշատ  , բարեխիղճ  և  բանիմաց  ուսուցիչներ,  որոնցից  շատերը  միշտ  հիշվում  են  իրենց  սաների  կողմից:  Դպրոցն  իր  գոյության  ընթացքում  ունեցել  է  մի  քանի տնօրեններ՝

1.ՇՎԵՑ    ԴՄԻՏՐԻ    ԱՆԱՆԻՉ                                                        1949-1964 ԹԹ

2.ԲԱՐԱՆՈՎԱ   ԼՅՈՒԲՈՎ  ԻՎԱՆՈՎՆԱ                                       1965-1971ԹԹ

3.ԱՍԼԱՆՅԱՆ  ՀԱՅԿԱԶ  ԴԱՎԻԹԻ                                              1971-1974ԹԹ

4.ՍԱՐԳՍՅԱՆ  ԱՐՏԱՎԱԶԴ   ԻԳՆԱՏԻ                                       1974-1979ԹԹ

5.ՄԱՏՐՈՍՈՎԱ  ՍՎԵՏԼԱՆՆԱ   ՎԼԱԴԻՄԻՐՈՎՆԱ                  1979-1982ԹԹ

6.ՌԵՇԵՏՈՎ   ԻՎԱՆ  ԻՎԱՆԻ                                                       1982-1985ԹԹ

7.ԴԱՎԹՅԱՆ   ՄԻԼԵՆԱ  ՎԱՍԻԼ                                                1985-2003ԹԹ

8.ԻՎԱՆՅԱՆ  ՄԱՇԱ  ԴԱՆԻԵԼԻ                                                 2003Թ_ԻՑ  ՄԻՆՉԵՎ  ՕՐՍ:

1990-ականների  սկզբին  դպրոցը  վերափոխվեց   հայերենով    ուսուցմամբ  դպրոցի՝

պահպանելով ռուսերենով  ուսուցմամբ  մեկական  դասարան, որի  հետևանքով  աշակերտների  և ուսուցիչների   մեծ  մասը հեռացան  կրթօջախից:  Դպրոցը  հայտնվեց  շատ  ծանր   պայմաններում:

1995-1996թթ. մնացել  էր  միայն  250  աշակերտ:  Սակայն  տնօրինության  և  ուսուցիչների  անաչառ  ու  բարեխիղճ  աշխատանքի  շնորհիվ  աստիճանաբար   աշակերտների  թիվը  տարեց տարի  ավելացավ :

Մեր  դպրոցն  աշակերտների  թվով այսօր   Արմավիրի   մարզի  ամենամեծ  դպրոցներից   մեկն  է, դպրոցում  սովորում  է  մոտ  1250 աշակերտ:

1999թ-ից  դպրոցը  կրում  է  Զորավար  Անդրանիկ  Օզանյանի  անունը :

2000թ-ից    դպրոցը  շահեց <<Դպրոցների  բարելավման  ծրագիրը>>, որն  օգնեց  ուսուցիչներին  և                           ուսուցիչներին  և  աշակերտներին  բարելավելու  իրենց  գիտելիքները՝  լինգաֆոնային  և  հա          լինգաֆոնային  և  համակարգչային   կենտրոնների  օգնությամբ:  Դպրոցն  իր գոյության  ընթացքում           գոյության  ընթացքում  միշտ  ակտիվորեն  է  մասնակցել  տարբեր  ծրագրերի,     համագործակցել  է  միջազգային տարբեր  կազմակերպությունների  հետ

/>>Փրոջեքթ  հարմոնի<<, >>Այրեքս <<, >>Պատանեկան  նվաճումներ<<,

>>Քայլ  առ  քայլ<<, >>Զանգ<</, Հայկական  Կարմիր  խաչի  ընկերության

Արմավիրի  մարզային  մասնաճյուղ, իսկ  աշակերտների  մեծ մասը  մասնակցում  է   դպրոցական , մարզային հանրապետական օլիմպիադաններին,  մրցույթներին, սպարտակիադաներին, գեղարվեստական ինքնագործունեության  ստուգատեսներին  և արժանանում  մրցանակների:

Դպրոցն  2010թ-ից  իրականացնում  է  ներառական  կրթություն  առանձանահատուկ  պայմանների  կարիք  ունեցող երեխաների համար: Ստեղծվել  է  բազմամասնագիտական   հզոր  թիմ/ սոց.  մանկավարժներ,լոգոպեդ, հատուկ  մանկավարժներ  հոգեբաններ մանկավարժադաստիարակներ/՝ համակարգող  Մ.  Պողոսյանի  գլխավորությամբ:

 

Նույն  թվականին  դպրոցում  մտցվել  է  երկրորդ  օտար  լեզուն՝  ֆրանսերենը:

Դպրոցը  բարեխղճորեն  իրականանցնում  է  իր  առջև   դրված  նպատակներն  ու  խնդիրները:

Դպրոցի տնօրինությունը՝  տնօրեն  Մ .Իվանյանը, փոխտնօրեններ  Ա. Գրիգորյանը ,  Շ.Աթոյանը,

Ն. Ավետիսյանը, Գ.Գասպարյանը,  Ն.Հովսեփյանը,   Ա. Կիրակոսյանը,  Կ.Փոթրաչյանը  ջանք  չեն  խնայում  կազմակերպելու  դպրոցի    ուսումնադաստիարակչական  աշխատանքները  և  վերահսկելու  ուսումնական  գործընթացը:

Առարկայական  մասնագիտական   հարցերը ,  առարկանների  դրվածքը  խորությամբ   ուսումնասիրվում  և  պարզաբանվում  են  հիմնականում  մեթոդմիավորումներում:

 

Հ.լեզու  և  գրականություն   /Օվ.Քուրդյան/

Մաթեմատիկա  /Ռ.Դանիելյան /

Ռուսաց  լեզու  /Ն.Թովմասյան  /

Անգլերեն /Ս.Խանամիրյան /

Բնագիտություն/Մ.Գրիգորյան /

Պատմություն  ,  աշխարհագրություն/ /Ռ.Դավթյան /

Աշխատանքի  ուս.  Ֆիզկուլտուրա/Ա.Խաչատրյան /

 

Դպրոցն  ապահովված  է  դասագրքերով  և  առարկայական   ծրագրերով,  ուսուցչի  ձեռնարկներով,  օրինակելի  թեմատիկ  պլաններով: Դպրոցի   ուսուցիչների  մեծ  մասն  ունեն   բարձրագույն   կրթություն,  նրանցից  շատերը/ Ա.Թովմասյան, Ա.Դալլաքյան, Ա.Խաչատուրյան ,  Լ.Փարվանյան/  վերապատրաստվող  ուսուցիչներ  են,  մի  մասն էլ  ունեն   ստեղծագործող,  հետազոտող  ուսուցչի  տարրակարգ:

Այս   ամենն  այժմ  էլ  կարևոր  դեր  են  խաղում  մեր  աշակերտների  գեղագիտական ,   ֆիզիկական,  ռազմահայրենասիրական,  մտավոր  և  գիտական  զարգացման, աշխարհայացքի  ձևավորման  գործում:

Արմավիրի    Զորավար   Անդրանիկ   Օզանյանի   անվան    N  5 հիմնական  դպրոցն   ունի  100-ից    ավել  մանկավարժ , 50-ից  ավել  օժանդակ  և  սպասարկող  անձնակազմ: